Ուկրաինա v.s. իրան 

Ուկրաինա v.s. իրան 

Ուկրաինայի նախագահն Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի հետ հանդիպման ժամանակ Իրանին անվանել է երկու երկրների «ընդհանուր թշնամի», կողմերը «համաձայնել են, որ, այսպես կոչված, «իրանական ահաբեկչական գործունեությունը Ուկրաինայում», որին Կիևը և արևմտյան երկրները մեղադրում են Ռուսաստանին դրոններ մատակարարելու մեջ, արժանի է ամենախիստ դատա­պարտման և պահանջում է գործնական քայլեր միջազգային հանրության կողմից»:
Հարց է ծագում՝ պարոն Զելենսկին ինչո՞ւ գեթ մեկ անգամ չի նախատել Թուրքիային՝ Ադրբեջանին դրոններ, ՆԱՏՕ-ին՝ տիեզերական հետախուզական տվյալներ տրամադրելու համար, նաև Թուրքիայի միջոցով՝ ՆԱՏՕ-ի սպառազինություններ և պատերազմական տեխնոլոգիաներ մատակարելու համար: Ինչո՞ւ ոչինչ չի ասում Արցախի շրջափակման մասին: 

Իսրայելը և Ուկրաինան, լավ կլինի հետաքրքրվեն Իրանի պատմությամբ․ հիմնվել է մ.թ.ա. 3200- մ.թ.ա.2700 թթ.: Այսինքն՝ ինչպես Չինաստանը, այնպես էլ Իրանը 5000 տարուց ավելի պետություն են: Որքանո՞վ է հեռատես 1.6 մլն քառ կիլոմետր և 80 միլիոն բնակչություն ունեցող պետությանը համարել թշնամի: Այդ պետությունները մի բան պետք է լավ գիտակցեն՝ երբ Իրանը եղել է, իրենք չեն եղել: Հետևաբար՝ Իրանը չի կարող չլինել, կամ՝ չի կարող լինել որպես վասալ պետություն: Իսկ նրա նկատմամբ ոտնձգություն անողները հնարավոր է, որ գոյություն չունենան ընդհանրապես:

Հ.Գ. Քարտեզից երևում է, թե Ուկրաինայի եվրոպական բարեկամներն ինչ ախորժակ ունեն: Դադարեցրեք Հայաստանի համար սպառնալիք հանդիսացող սիրախաղերն Ադրբեջանի հետ, պարոնայք զելենսկիներ:

Գագիկ Վարդանյան