Այլ

Թուրքիայում 118 հազար շենք է փլուզվել․ ի՞նչ են մտադիր անել

Թուրքիայում 118 հազար շենք է փլուզվել․ ի՞նչ են մտադիր անել

Փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած շրջաններում մոտ 118 հազար շենք փլուզվել է, մեծ վնաս է կրել կամ ենթակա է քանդման։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը։

«Երկրաշարժից տուժած 11 նահանգներում ստուգվել է 925 հազար շենք։ Դրանցից մոտ 118,000-ը կամ փլուզվել է, կամ լրջորեն վնասվել, կամ ենթակա են անհապաղ քանդման», - ասել է նա տեղական հեռուստատեսությամբ:

Ըստ Քուրումի՝ տարվա ընթացքում այս նահանգներում կիրականացվի «հանրապետության պատմության մեջ ամենամեծ բնակարանաշինությունը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image