Շառլ Միշելը ողջունել է 10 հայ ռազմագերու ազատ արձակումը

Շառլ Միշելը ողջունել է 10 հայ ռազմագերու ազատ արձակումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է դեկտեմբերի 19-ին  Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու վերադարձը հայրենիք:

Պաշտոնյան այս մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Մենք անկեղծորեն ողջունում ենք Բաքվի կողմից 10 հայ պահվող անձանց ազատ արձակումն Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկումներից հետո։ Կարևոր մարդասիրական քայլ, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես որ քննարկվել է Բրյուսելում: ԵՄ-ն հեշտացրել է նրանց  տեղափոխումը Երևան»,-գրել է Միշելը: