Կկորցնենք Արցախը՝ կկորցնենք ողջ Հայաստանը

Կկորցնենք Արցախը՝ կկորցնենք ողջ Հայաստանը

Արցախի «Արդարություն» կուսակցության գործող համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««Միջազգային հանրություն» որպես այդպիսի կառույց գոյություն չունի։ Միջազգային հանրությունը լի է շահերով, միմյանց նկատմամբ թշնամանքով, և եթե որևէ հարցով նա համաձայնության է գալիս, օրինակ այսպես կոչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության, նշանակում է այն արդյունք է հայկական կողմի ապազգային, ողորմելի դիվանագիտության։ Կար ժամանակ, որ այդ նույն «միջազգային հանրություն»- ը համաձայնության էր եկել «Արցախի հարցի լուծում, բացառապես Մինսկի խմբի առաջարկների շրջանակներում» կամ «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի» հարցերում: Մենք պետք է հստակ գիտակցենք, որ Արցախի հարցը միայն արցախցիների կյանքի և անվտանգության հարց չի։ Արցախի հարցը Հայաստանի ոչ միայն ապագայի, այլև ողջ հայության արժանապատվության հարցն է։ Կկորցնենք Արցախը՝ կկորցնենք ողջ Հայաստանը և «միջազգային հանրության» կողմից կարժանանանք միայն արհամարհանքի և խղճահարության»։