Բայդենին զեկուցել են ՌԴ-ում ստեղծված վիճակի մասին

Բայդենին զեկուցել են ՌԴ-ում ստեղծված վիճակի մասին

Սպիտակ տունը հետևում է ՌԴ-ում տիրող իրավիճակին՝ կապված «Վագներ» ռազմական մասնավոր կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի՝ Ռոստովում իրականացված ռազմական ապստամբության հետ։ Այդ մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադամ Հոջը, փոխանցում է CNN-ը։

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների մասին:

«Մենք հետեւում ենք իրավիճակին և կխորհրդակցենք դաշնակիցների և գործընկերների հետ այս զարգացումների շուրջ»,- ասել է նա։