Ընդլայնվել են հակասիրիական սանկցիաները

Ընդլայնվել են հակասիրիական սանկցիաները

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը նոր սանկցիաներ է կիրառել Սիրիայի պաշտոնատար անձանց եւ պետական կազմակերպությունների հանդեպ։ Այս մասին հայտնում է RT-ն, վկայակոչելով ԱՄՆ Ֆիննախի Արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության (OFAC) հրապարակած տեղեկատվությունը։ Նոր սանկցիաների տակ են հայտնվել Սիրիայի ռազմական հետախուզության ստորաբաժանումները եւ դրանց հետ առնչվող անձինք։