Համաշխարհային բանկի կանխատեսումները անհամեմատ ցածր են

Համաշխարհային բանկի կանխատեսումները անհամեմատ ցածր են

Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» զեկույցը, որտեղ ներկայացված են 2022-2024 թվականների համար կանխատեսումներ։ Մասնավորապես՝ ՀԲ-ի կանխատեսումների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքն(ՀՆԱ) ավելանալու է 3,5 տոկոսով։ Այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունը հայտարարում է 7 տոկոսանոց աճի մասին։ Այսինքն՝ ՀԲ-ի կանխատեսումը 2 անգամ ավելի ցածր է։ 
Ուշագրավ է, որ հարևան Վրաստանի համար ՀԲ-ն կանխատեսել է  5,5 տոկոս ՀՆԱ-ի աճ, Ադրբեջանի համար՝ 2,7 տոկոս, Թուրքիայի համար՝ 2,3 տոկոս և Իրանի համար՝ 3,7 տոկոս։ 

Միաժամանակ անկում է կանխատեսվում Ռուսաստանում՝ 8,9 տոկոս, Ուկրաինայում՝ 45,1 տոկոս, Բելառուսում՝ 6,5 տոկոս, Ղրղզստանում՝ 2 տոկոս և այլն։

Սուրեն Պարսյան