Ինչու՞մն է հերթական իշխանական «կրկեսի» իրական նպատակը

Ինչու՞մն է հերթական իշխանական «կրկեսի» իրական նպատակը

Իսկ նկատե՞լ եք, որ այն աղմակահարույց աբսուրդը, որը գեներացվում է իշխանավորները կողմից վերջին երկու-երեք օրերի ընթացքում «զարմանալիորեն» համընկնում է ՀՀ տարածքային նոր կորուստների հետ։

Այս պահին քաղաքականապես ակտիվ հանրությունը ինքնամոռաց քննարկում է հիմնականում երկու թեմա։

Պայմանական.

1֊ Դասլաիքներ։

2֊ ԱԺ խոսնակը Կասկադում։

Երկու թեման էլ դասական աղմկահարույց տեղեկատվական «ռումբ»֊եր են , որոնք ուղիղ գեներացվել են իշխող վերնախավի կողմից և ուղղակի ալեկոծել են հանրային տիրույթը ,առաջացնելով մարդկանց մոտ նյարդային ցնցումներ և ծայրահեղ վրդովմունք։

Ի՞նչումն է իրական նպատակը հերթական իշխանական «կրկեսի», որի մասնակից ենք ակամայից դարձել մենք բոլորս։

Կարող ենք իհարկե է շատ բան ենթադրել, սակայն հիշեցնեմ, որ կարևորագույն թեման (ՀՀ տարածքների հերթական օկուպացիան) լրահոսում անցել է երկրորդական թեմաների շարքը։

Հետևությունները թողնում եմ ձեզ։

Արման Աբովյան