Թույլատրվել է պատվաստել երեխաներին

Թույլատրվել է պատվաստել երեխաներին

Չինաստանի իշխանությունները թույլատրել են Sinovac (CoronaVac) հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստել երեխաներին՝ սկսած 3 տարեկանից։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Մասնագետները նշում են, որ երեխաները հակակորոնավիրուսային պատվաստումն ավելի լավ են ընդունում տարիքով պայմանավորված։ Նրանք նաեւ բավական թեթեւ են տանում կորոնավիրուսային հիվանդությունը, քան տարեցները, որոնց մոտ ավելի շատ են բարդությունների ի հայտ գալու հավանականությունը։