Չինաստանում աղքատությունը հաղթահարվել է․ Սի Ծինփին

Չինաստանում աղքատությունը հաղթահարվել է․ Սի Ծինփին

Չինաստանը կարողացել է ամբողջապես հաղթահարել աղքատությունը․ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ «Ռեգիոնալ մակարդակում աղքատությունը հաղթահարված է»,- հայտարարել է Ծինփինը՝ աղքատության դեմ պայքարի ազգային կոնֆերանսի ամփոփիչ նիստում։

Ըստ Ծինփինի աղքատությունից դուրս է բերվել 128 հազար գյուղ՝ 98,9 միլիոն բնակչությամբ։

Չինաստանի նախագահն իր խոսքում ասել է, որ այն, որ Չինաստանը հաղթահարել է բացարձակ աղքատությունը, պատմական հրաշք է։