Դատավոր Նաիրա Հովսեփյանը նախազգուշացում է ստացել․ նախկին «սխալները» մարված են

Դատավոր Նաիրա Հովսեփյանը նախազգուշացում է ստացել․ նախկին «սխալները» մարված են

Բարձրագույն դատական խորհուրդը պատասխանատվության է ենթարկել Երեւանի ընդհանուր իրավասության դատավոր Նաիրա Հովսեփյանին՝ նախազգուշացման տեսքով։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

Հարցին, թե նախկինում իր դեմ եւս կարգապահական վարույթ է հարուցվել, արդյոք դա դեր չի խաղո՞ւմ, պատասխանեց․ «Դա մարված է եղել, եթե մարվում է, համարվում է, որ կարգապահական չունի»։

ԲԽԴ անդամը նաեւ նշեց, որ որոշումը քիչ անց կհրապարակվի, որից էլ պարզ կլինի, թե ինչի համար է պատասխանատվության  ենթարկվել։

Նշենք, որ մամուլում նախկինում պարբերաբար հրապարակումներ են եղել Նաիրա Հովսեփյանի գործունեության վերաբերյալ. նա 2013-ին պատասխանատվության է ենթարկվել նախազգուշացման տեսքով:

Ոչ օրինական որոշումներ կայացնելու եւս մի քանի դեպքերի անդրադարձել է մամուլը տարիներ առաջ: