«Խնդրում եմ`վարչապետի ներս մտնելուց բոլորս ոտքի կանգնենք» կամ «ծափ տվեք, արա-2»

«Խնդրում եմ`վարչապետի ներս մտնելուց բոլորս ոտքի կանգնենք» կամ «ծափ տվեք, արա-2»

Այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը մոտեցավ կառավարության անդամներին և կոչ արեց, որ Նիկոլ Փաշինյանը գա` ոտքի կանգնեն և հոտնկայս դիմավորեն:

«Հարգելի կառավարության անդամներ, խնդրում եմ, վարչապետի ներս մտնելուց բոլորս ոտքի կանգնենք»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը մտավ, կառավարության անդամները, բնականաբար, ոտքի կանգնեցին:

Հիշեցնենք, որ քարոզարշավի օրերին էլ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերի ժամանակ նրա ընտրազանգվածին էին ուղղորդում` ինչպես դիմավորել Փաշինյանին:

«Ծափ տվեք, արա՛»,-այցերից մեկի ժամանակ հրահանգել էին Փաշինյանին դիմավորող զանգվածին: