Ղրղզստանում ու Չեխիայում Հայաստանը ռազմական կցորդներ կունենա

Ղրղզստանում ու Չեխիայում Հայաստանը ռազմական կցորդներ կունենա

Գրել էինք, որ այսօր՝ հունվարի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը:

Հայաստանը ռազմական կցորդներ կունենա Չեխիայում և Ղրղզստանում:

Հիմնավորման մեջ մասնավորապես ասվում է, որ ռազմական կցորդի առկայությունը Ղրղրզստանում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը:

Ըստ կառավարության՝ Չեխիայում ռազմական կցորդի հաստիքը համատեղվելու է  Գերմանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի կողմից: