Կարեն Խաչանովն արդեն ATP վարկանիշում 15-րդ տեղում է 

Կարեն Խաչանովն արդեն ATP վարկանիշում 15-րդ տեղում է 

Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցության (ATP) վարկանիշային աղյուսակում 17-րդ տեղից բարձրացել է 15-րդ տեղը։ Այս մասին տեղեկանում ենք ընկերակցության կայքում հրապարակված վարկանիշային ցանկի թարմացված տվյալներից։

27-ամյա Խաչանովը փետրվարի 24-ին նվաճեց անհատական կարիերայում 6-րդ տիտղոսը, դառնալով Դոհայի մրցաշարի հաղթողը։ Հայազգի մարզիկը նշել է, որ իր վերջնական նպատակը շարունակում է մնալ «Մեծ Սաղավարտի» մրցաշարում հաղթելը։