Ներկայացվել է Windows-ի նոր դիզայնը

Ներկայացվել է Windows-ի նոր դիզայնը

Windows 10-ի նոր դիզայնը կունենա ադապտացված սալիկներ եւ կիսաթափանցիկ ֆոն։ Օպերացիոն համակարգի նոր դիզայնի լուսանկարները հրապարակվել են Microsoft-ի ֆեյսբուքյան էջում։

Ինտերֆեյսի տարրերը կունենան կիսաթափանցիկ ֆոն, ինչը թույլ կտա ավելի հարմոնիկ կերպով երեւալ ցերեկային կամ գիշերային ժամերի համար նախատեսված «թեմաներում»։ Microsoft 365 թիմում հայտարարել են, որ նոր դիզայնը ներշնչվել է ինկլյուզիվության եւ հավասարության մասին քննարկումներից։ Դեռեւս հայտնի չէ, սակայն, որ այս նոր դիզայներական մշակումը վերջնական տարբերակն է, թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին Microsoft-ը ներկայացրել էր օգտատերերին իր օպերացիոն համակարգի նոր դիզայնը։ Գաղափարն այն է, որ օպերացիոն համակարգն աստիճանաբար պետք է ազատվի սալիկային դիզայնից որը ստեղծվել էր 2012 թվականին։