Արգիշտի Քյարամյանն ազատվեց պաշտոնից

Արգիշտի Քյարամյանն  ազատվեց պաշտոնից

Մենք այսօր գրել էինք, որ ԱԱԾ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատման դիմում է գրել։ Դիմումը նախագահականում է։ ԱԱԾ մամուլի ծառայությունից խոստացել էին ճշտել տեղեկությունն ու հայտնել, բայց դեռ ճշտում են։

Իսկ մինչ ԱԱԾ-ում կճշտեն՝ իրենց ղեկավարը ազատման դիմում գրե՞լ է, թե՞ ոչ, նախագահականից մեզ պաշտոնապես ասացին, որ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իրեն ազատելու դիմումի վերաբերյալ վարչապետի միջնորդությունն իրենց մոտ է, նախագահն արդեն ստորագրել է, և քիչ անց կհրապարակվի նախագահականի կայքում։

Նշենք, որ մեր տեղեկությամբ՝ ազատման դմումը դեռ երեկ է գրած եղել, սակայն որոշել են այսօր ուղարկել միջնորդությունը նախագահական։

Հ․Գ․ Քիչ առաջ հրապարակվեց նաև Արմեն Սարգսյանի ստորագրած փաստաթուղթը, որտեղ նշված է․ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»