Բողոքի ակցիաներ Թունիսում՝ ընդդեմ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի․ ի՞նչ է եղել

Բողոքի ակցիաներ Թունիսում՝ ընդդեմ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի․ ի՞նչ է եղել

Երեկ հազարավոր զայրացած ցուցարարներ հավաքվել են Թունիսում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ դատապարտելով նաև ԱՄՆ-ին այն բանից հետո, երբ Իսրայելի կողմից Գազայի հիվանդանոցի վրա հարձակումը խլեց, պաշտոնական տվյալներով, առնվազն 200 մարդու կյանք: Այդ մասին հայտնում է Ֆրանս Պրես-ը։

«Ֆրանսիացիներն ու ամերիկացիները սիոնիստների դաշնակիցներն են», - բղավել են ցուցարարները։

Նրանք պահանջել են ետ կանչել երկու երկրների դեսպաններին և վանկարկել. 
«Ո՛չ Թունիսի տարածքում ամերիկյան դեսպանատանը»։

Տարբեր տվյալներով, բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 3000 մարդ։