Ղազախական ակումբի 25 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Ղազախական ակումբի 25 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Ղազախական «Կայսեր» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսային բռնկում է։ Այս մասին հայտնում է sports.kz-ն։ Ըստ ակումբի գլխավոր մարզիչ Ստոյչո Մլադենովի, կորոնավիրուսով վարակվել են հիմական կազմի 10 եւ երիտասարդական հավաքականի 15 անդամներ։ Միաժամանակ Մլադենովը հայտարարել է, որ իր եւ մարզչական խմբի մյուս ներկայացուցիչների կորոնավիրուսային թեստերի պատասխանը եղել է բացասական։ Նշենք, որ հուլիսի մեկին «Կայսերը» ղազախական առաջնության շրջանակում հերթական հանդիպումն էր ունենալու, սակայն այս բռնկմամբ, հանդիպման ճակատագիրը մնում է անհայտ։