Զոհվածի մահճակալը պահում էին՝ սպիտակ սավանով ծածկված

Զոհվածի մահճակալը պահում էին՝ սպիտակ սավանով ծածկված

Մի զինվորի եղբայր էր գրում,  անունը չեմ նշում․ 

«Եղբայրս սկզբում Թալիշի վաշտում էր (խոսքը զոհված եղբոր մասին է) հիմա տեղափոխել են Մատաղիսի առաջին վաշտ։ Եղբորս մահճակալը իր անկյունով 2000- ականներից սկսած պահում են։ Անվանականչի ժամանակ էլ անուն ազգանունը կարդում են, մեկն էլ գոռում է՝ ես եմ։  
Թող ոչ մի զինվորի մահճակալ դատարկ չմնա, անվանականչերի ժամանակ թող  ինքը շարքից գոռա՝ ե՛ս եմ։ Այնքա՜ն բաներ կան, որ ուզում ենք »։ 

Սա ի՞նչ է՝ կհարցնեք։ Ասեմ։ Եղբայրը զոհվել է և եղբոր մահճակալը 20 տարուց ավել է՝ իր անկյունով, պահում էին, սպիտակ սավանով ծածկած։ 

Այն զորամասերում, որտեղ զոհված կար, անվանականչի ժամանակ հրամանատարը կարդում էր անունը  և շարքից մեկը գոռում էր՝ ես եմ։ 

Նիկոլ Փաշինյան, այ քեզ այդպիսի սրբագույն ավանդույթներով Բանակ են տվել։ Զինվորի պատիվը այդպես բարձր են պահել, որ ծառայողը իմանա, որ զոհվողը հավերժ կենդանի է, նրան հիշում ու հարգում են։ Իսկ քո օրոք զինվորների մարմինները պարկերի մեջ գետնին էին թափված։ Հիմա ո՞ր մի զոհվածի անուն կարդան, որ ընկերն էլ ասի՝ ես եմ։ Ասա, ո՞ր․․․  

Ի՞նչ մի գեղեցիկ ավանդույթ ես թողել։ Ամեն ինչ ավերել ես ու կլուբնիկ աճեցրել։  Հույսները խաչն էր, եկեղեցին, դրան էլ արգելք եղար։

Այ դրա համար է, որ Եռաբլուր գնալուդ իմաստը ոչ ոք չի հասկանում, երբ կողակիցդ էլ  ասում է, որ զինվորները զոհվել են հանուն ոչնչի, իսկ դու զոհված զինվորների մարմինների տեղ ոսկոր ես տալիս։