Էմանուել Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով

Էմանուել Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ելիսեյան պալատին։

«Հանրապետության նախագահի մոտ այսօր հայտնաբերվել է COVID-19»,- ասված է Ելիսեյան պալատի հրապարակած հայտարարության մեջ։ Ախտորոշումը արվել է RTPCR թեստավորմամբ՝ հենց որ առաջին ախտանշաններն ի հայտ են եկել։ Մակրոնը մեկուսացել է յոթ օրով եւ կշարունակի աշխատել հեռավար։