Այր ու կին՝ հորձանուտում

Այր ու կին՝ հորձանուտում

Ինչպես հայտնի է, վարչապետի կինը եւ աներորդին՝ Հրաչ Հակոբյանը, հերքում են ՀՀ երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի հրապարակային հնչեցրած մեղադրանքը, թե իրենք ծխախոտի խոշոր մաքսանենգությամբ են զբաղվել, եւ պատվի-արժանապատվության հայց են ներկայացրել դատարան` ընդդեմ Միքայել Մինասյանի: Գործը մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին:

Նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի կինն է: Ամուսինները, փաստորեն, հայտնվել են քաղաքականության հորձանուտում: Հ․ Ալումյանը կարծում է, որ ոչ մի արտառոց բան չկա այստեղ․ «Նորմալ է, հազարավոր այդպիսի գործեր ունի վարույթում․․․ Ես այդտեղ քաղաքականություն չեմ տեսնում: Ամեն դեպքում, կինս, հաստատ, քաղաքականությունից շատ հեռու է: Ես նույնպես ձգտում եմ քաղաքական դաշտին վերաբերող որեւիցե բան չանել ու չասել»: