Ստեփանակերտի անջուր մնացած թաղամասերին խմելու ջուր առաքելու համար դատարկ շշեր են անհրաժեշտ

Ստեփանակերտի անջուր մնացած թաղամասերին խմելու ջուր առաքելու համար դատարկ շշեր են անհրաժեշտ

Ասկերանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ ասկերանցիներ.

Ասկերանի քաղաքապետարանին անհրաժեշտ են 5, 6 և ավելի լիտրանոց դատարկ շշեր՝ մեր Մայր քաղաք Ստեփանակերտի անջուր մնացած թաղամասերին խմելու ջուր առաքելու համար։

Խնդրում ենք նշված շշերը վաղը ժամը 9֊ից բերել քաղաքապետարան։

Սա լավ առիթ է ցույց տալու մեր սերը, հոգատատարությունն ու նվիրվածությունը մեր հայրենակիցների և սեփական հողի հանդեպ։ Հոգատա՛ր լինենք մեկս մյուսիս նկատմամբ և գործով ապացուցենք Արցախում ապրելու և արարելու մեր կամքն ու վճռականությունը։

Կարող եք անխնա տարածել գրառումը»։