15 տարի հետո Արարատյան դաշտավայրը կամայանա

15 տարի հետո Արարատյան դաշտավայրը կամայանա

Մեկնարկում է գյուղատնտեսական տարին, և ֆերմերները, գյուղացիները սկսում են գյուղատնտեսական աշխատանքները, բայց, միևնույն ժամանակ փաստում են, որ վերջին տարիներին գյուղատնտեսությունը պետության կողմից դարձել է անտեսված ոլորտ, որի արդյունքում գյուղերում էականորեն նվազել է և՛ անասնապահությամբ, և՛ հողագործությամբ զբաղվողների թիվը: Եթե մի քանի տարի առաջ, գյուղատնտեսությամբ զբաղվելով, հնարավոր էր հոգալ մեկ տարվա ապրուստի գոնե մի մասը, այսօր հնարավոր չէ։

Թե ինչ խնդիր ունի այսօր գյուղացին, փորձել ենք հասկանալ երկար տարիներ Արտաշատում այգեգործությամբ զբաղվող Արտաշ Գեղամյանից, ում հարցրինք, թե գյուղացին գյուղատնտեսական աշխատանքներ սկսելու ինչ խնդիրներ ունի այսօր:

- Այսօր մեր իրականության մեջ գյուղացին ունի երկու հիմնական խնդիր՝ ապրանքի իրացման և ոռոգման խնդիր։ Այս երկու խնդիրները միշտ ուղեկցել են այգեգործությամբ զբաղվողներին, սակայն վերջին տարիներին էլ ավելի է սրվել վիճակը, որը գալիս է նրանից, որ այսօր գյուղատնտեսությունն անտեսված է օրվա իշխանությունների կողմից, և այն երևում է նաև իրենց վարած քաղաքականությունից։ Ինչ արեցին այս մարդիկ` իրենց եկած առաջին տարին փակեցին գյուղատնտեսության նախարարությունը, որը իհարկե, չեր լուծում գյուղացու, ֆերմերի հոգսերը, բայց այնուամենայնիվ, իշխանությունների կողմից անտեսված չէր։ Խորհրդային շրջանում, գյուղացիները մարտի 10-ին՝ ամենաուշը 19-ին ջուր էին ունենում։ Երբ ծառերը դեռ չծաղկած անհրաժեշտ էր լինում 10-15 օր առաջ ջրել, ինչը վերացավ դեռ 30 տարի առաջ։ Նախկինների օրոք մինչև ապրիլի 15-ն էին տալիս, որը շատ ուշ է, սրանց օրոք՝ անցյալ տարի տվել են մայիսի 15-ին։ Մինչև հունիս ամիսը ծիրանենին դեռ ծաղկում է, որը գոնե 2 անգամ պետք է ջրես՝ մինչ ծաղկելը և ծաղկաքաղ լինելը, արդյունքում գյուղացին անցյալ տարի՝ մինչև ծաղկաքաղը ջրել է 1 անգամ՝ կռվով դավով, ով էլ խեղճ է, չի էլ հասցնում ջրել, ինչը ազդում է բերքի որակի վրա։

Ծաղկաթափից հետո սկսվում է ինտեսիվ ջրելու ժամանակաշրջանը, որտեղ էլ ավելի է խորանում խնդիրը, երբ ջուրը տալիս են 5 օրը մեկ՝ մի օր Արարատին, մի օր էլ Արտաշատին։ Այսինքն, որ ես 10 օրը մեկ պետք է ջրեմ չի ստացվում, քանի որ հերթը չի հասնում, նորից կռիվ, դավի, ծեծ ու ջարդ ջրի համար։ Երբ այս կենդանին նոր էր եկել իշխանության, եկավ, խոստացավ, որ գյուղացին ոռոգման խնդիր չի ունենալու, բայց ստացվեց հակառակը։ Ջրային տնտեսություններում նշանակվեցին այնպիսի մարդիկ` պատասխանատուներ, ովքեր գաղափար չունեն համակարգից, բայց տարվա ավարտին պարտաճանաչ հավաքում են փողերը, հարստանում են։ Եվ երբ գալիս է հոկտեմբերը, և մեկ անգամ պետք է կրկին ջրես հողը, որ չորացում չգնա, սեպտեմբերի կեսից ջուրը կտրում են։

Այսպիսի մոտեցմամբ՝ ընդամենը 15 տարի անց, Արարատյան հարթավայրը կչորանա՝ կամայանա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ աշխարհում գլոբալ տաքացում է գնում։ Հիմա էլ «խելոքը» մոդա է գցել, թե կաթիլային ոռոգմամբ հնարավոր է խնդիրը լուծել, բայց գյուղացին լավ հասկանում է դա ինչ է։ Կաթիլային որոգման համակարգ ունենալու համար, պետք է լինեն փակ խողովակներ, գործի ճնշում, որ ջուր մղի հողի մեկ ծայրից մյուս ծայրը։ Ասում է՝ կաթիլային ոռոգան համակարգ սարքի՝ հողիդ գլխին, բայց ո՞նց։ Գյուղացին պետք է կրճատի իր բերքատու հողի մի մասը` 300-ից 400 քառակուսու վրա ջրամբար սարքի, որի ամենաէժան տարբերակը գյուղացու վրա կնստի 10-ից 15 հազար դոլար: Ինչն աբսուրդ է, ոնց որ մեկը գա, և ինձ ասի՝ ոտքերիդ վրա կանգնած 10 մետր թռի-իջի, կարո՞ղ եմ։ Խաբեությամբ են զբաղված, և ոչ մի խնդիր չեն լուծում, միայն փող են աշխատում....Տարիներով բանվոր աշխատած փեսային Գարիկ Սարգսյանը բերել ջրային տնտեսության ղեկավար է նշանակել, որ փող աշխատի։

Ջրագիծ են քաշում, նախնական գծագիր չեն անում, էդ փողերը դնում են իրենց գրպանը։ Նախկինում էլ մի բան չէր, բայց գոնե փորձում էին մի բան անել։ Ջրային տնտեսություններում մարդիկ էին, որոնք իրենց գործը գիտեին, համ լափում էին, համ էլ կարողանում էին կազմակերպել, որ ամեն գյուղացի 4-ից 5 անգամ կարողանար ջրել հողը։ Երկրորդ ամենամեծ խնդիրը իրացման հետ է կապված։ Այսօր գործարանները ավելի ցինիկ են դարձել՝ ժամանակին չեն մթերում, էժան են գնում, փողն էլ ամիսներով, տարիներով չեն տալիս, և այդ գործարանների տերերը նախկին պաշտոնյաներ են, որոնց խոստանում է պատժել, բայց այսօր ավելի ցինիկ են, քան այն ժամանակ, երբ պաշտոնի էին։ 100-ին մոտ գինու և կոնյակի գործարան կա Հայաստանում, որոնք բոլորը կապված են Նիկոլի հետ, և իրենք հանգիստ անում են այն ինչ ուզում են։ Անցյալ տարի որոշում հանեց, որ գործարաններին անտոկոս վարկ է տալիս մթերում անելու համար, ինչն աբսուրդ էր։ Այդ գումարները լավ կլիներ տար գյուղացուն, քան գործարաններին։ Արտահանելու համար շատ հնարավորություններ չունենք՝ մեկն է՝ Ռուսաստանն է, որը ավելի շատ քաղաքական շուկա է, քան տնտեսական։ Անցյալ տարի շատերի բերքը մնաց ճանապարհներին՝ փչացավ, ոչ ոք չկանգնեց ֆերմերի, գյուղացու կողքին։ Այս ամենից է, որ գյուղացին, ֆերմերը այսօր զզվում են գյուղատնտեսությամբ զբաղվելուց, և թողնում են այս ճյուղը։ Վերջին տարիներին հսկայական խաղողի այգիներ են ոչնչացվել՝ հենց իշխանությունների իմացությամբ, և փորձ չի արվել կանխել այդ ամենը, ընդդիմախոսներին էլ լռեցրել են։ Դրա համար էլ, այսօր գյուղացին հողը ծախում է, որը գնում են անհայտ ծագում ունեցող օտարերկրացիներ և միտումնավոր չեն մշակում, որի արդյունքում չորանում են հողերը։

Այսքանով հանդերձ, պետք է արձանագրենք, որ ոլորտը անտերության է մատնված, միտումնավոր, ինչը սպասարկում է մեր թշնամիների շահերը, երբ օրերից մի օր՝ Հայաստանի հողերը կամայանան, գյուղերում մարդիկ չեն ապրի՝ կդատարկվեն։ Գյուղատնտեսությունը միայն մթերք արտադրելու տեսանկյունից չպետք է նայես, որ ասես՝ այսինչը չկա, սրանից, նրանից կբերեմ կառնեմ։ Քանդեցիր գյուղատնտեսությունը՝ քանդում ես գյուղ, քաղաք և վերջում երկիրդ՝ վերջնական։