Փաշինյանը նիստ է վարում․ ի՞նչ հարցեր են քննարկվում

Փաշինյանը նիստ է վարում․ ի՞նչ հարցեր են քննարկվում

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը։  Կառավարության նիստում է ընդգրկված 55 հարց, որոնցից 52-ը չզեկուցվող են, ևս երկու հարց էլ հանդիսանում է գաղտնի։ Նիստի օրակարգում են ընդգկված մասնավորապես Պետական գույքն օտարելու մասին,  «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,      

«Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում» (ՇԺԵ-2) ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին,  Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱՆ ԹԵՔՆՈԼԸՋԻ ԳՐՈՒՓ» հիմնադրամի կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին ու այլ հարցեր։