Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ցուցադրության ժամերը կսահմանափակեն

Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ցուցադրության ժամերը կսահմանափակեն

Գրել էինք, որ այսօր՝ հունվարի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստ: Քիչ առաջ կառավարությույունը հավանություն տվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որը հեղինակել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Նշենք, որ առաջարկվում է սահմանափակել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող» ֆիլմերի ցուցադրության ժամերը:

Որոշման հիմնավորման մեջ մասնավորապեսասվում է. «Նախագծում կիրառվող «քրեական ենթամշակույթի քարոզ» եզրույթը հստակեցման կամ վերաձևակերպման կարիք ունի, քանի որ կարող է իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ հայեցողական մեկնաբանությունների տեղիք տալ:

Մասնավորապես, պարզ չէ, թե ինչ չափորոշիչներ են հիմք ընդունվելու ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումերը «որպես քրեական ենթամշակույթ քարոզող» դիտարկելիս, արդյո՞ք քրեական ենթամշակույթին հարող անձի վերաբերյալ ֆիլմը կամ տեսալսողական հաղորդումը, որտեղ տվյալ անձը հանդես է գալիս որպես բացասական կերպար կամ ֆիլմի և հաղորդման շրջանակներում նման անձին ինչ-որ ձևով անդրադառնալը համարվելու է քրեական ենթամշակույթի քարոզ:
Հարկ է նկատի ունենալ նաև, որ կինոարտադրական արդյունքը (ֆիլմը, ֆիլմաշարը, սերիալը) ինքնին հանդիսանում է քարոզչության ազդեցիկ մեխանիզմ, և առկա ձևակերպմամբ ցանկացած տեսարան և արտադրանք կարելի է որակել որպես «քարոզ»: Առավել մտահոգիչ է «քրեական» դրամա և «մարտաֆիլմ» ժանրերի արտադրանքի և գեղարվեստական արժեք ներկայացնող կամ հեղինակային ֆիլմերի տարածման տեսանկյունից»: