Վրաստանում տարածվում է շնչառական վիրուս. թիրախում մինչև 2 տարեկան երեխաներն են

Վրաստանում տարածվում է շնչառական վիրուս. թիրախում մինչև 2 տարեկան երեխաներն են

Վրաստանի Կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն նշել է շնչառական վիրուսի ախտանշանները, որոնք հիմնականում ազդում են մինչև երկու տարեկան երեխաների վրա։

«Բացի գրիպից, ավելացել են ևս մեկ շնչառական վիրուսով վարակման դեպքերը։ Այն հիմնականում ազդում է մինչև երկու տարեկան երեխաների, նրանց բրոնխների վրա: Հիվանդության ընթացքը չափավոր է և ծանր։ Այս վիրուսն առաջացնում է շնչառության դժվարություններ, պարոքսիզմալ հազ, շնչահեղձություն, որի ժամանակ երեխան պետք  հոսպիտալացվի, և պետք է ապահովվի լրացուցիչ թթվածին»,-ասել է Չխաիձեն։

Բժիշկն ընդգծել է, որ այս տարի տվյալ վիրուսի տարածումը շատ ավելի մեծ է, քան նախորդ տարիներին։ Ընդ որում, նման վիճակագրություն կա ոչ միայն Վրաստանում։ Ըստ նրա՝ վիրուսն արդեն հասնում է գագաթնակետին, և առաջիկա շաբաթներին սպասվում է վարակման դեպքերի աճ։