Վերաբացվել է ՆԳՆ գեներալների հետ կապված կոռուպցիոն գործը

Վերաբացվել է ՆԳՆ գեներալների հետ կապված կոռուպցիոն գործը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն վերաբացել է ՆԳՆ գեներալներ, ՆԳՆ քննչական դեպարտամենտի ղեկավարի նախկին տեղակալներ Ալեքսանդր Կրակովսկու եւ Ակեքսանդր Բիրյուկովի դեմ հարուցված քրեական գործերը, որոնք ՆԳՆ առանձնապես կարեւոր գործերով քննիչ Ալեքսանդր Բրյանցեւի հետ մեղադրվում են պաշտոնեական դիրքրի չարաշահման մեջ՝ գործարար Ալբերտ Խուդոյանի խափանման միջոցի մեղմացման գործում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Մեղադրյալների պաշտպանական կողմը չի հերքել այս տեղեկությունը։