Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Երեկ ազատության հրապարակում արտառող դեպք էր տեղի ունեցել. գոտկատեղից վերև մերկ, Մաշտոցի պողոտայից մի տղամարդ վազել էր դեպի Ազատության հրապարակ և ինչ-որ բաներ բղավել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։

Ոստիկանությունը անձին բերման է ենթարկել, Միկա անունով քաղաքացին ձերբակալվել է։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 259 հոդվածի հատկանիշներով, այն է ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը։

Միջնորդություն է ներկայացվել դատարան` նրան կալանավորելու։

Նշենք, որ խոսքը հայտնի բլոգեր Միկա Բադալյանի մասին է։