Մարդիկ հոգնել են թե՛ ՖԲ-ից, թե՛ վատ նորություններից և մռայլ գրառումներից

Մարդիկ հոգնել են թե՛ ՖԲ-ից, թե՛ վատ նորություններից և մռայլ գրառումներից

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է․

«Հարգելի ֆրենդերիցս շատերը վերջերս գրում են. «Ֆեյսբուքը մեր հրապարակումների տեսանելիությունը նվազեցրել է, «պլյուս» դրեք մեկնաբանություններում, օգնե՛ք դուրս գալ այդ սահմանափակումներից»։
Նախ ասեմ, որ այդպես չի աշխատում ՖԲ ալգորիթմը։ 

Տեսանելիության և վերջին հաշվով՝ լսարանի մեծացման խնդիրը լրիվ այլ տարբերակներով է լուծվում, որոնցից բոլորը պահանջում են օրական մի քանի ժամվա աշխատանք, տարբեր ձևաչափերով բովանդակության ստեղծում և այլն, և այլն։
Երկրորդը, դաշտում ընդհանուր առմամբ են ահավոր անկումային տրամադրություններ, մարդիկ հոգնել են թե՛ ՖԲ-ից, թե՛ առավել ևս վատ նորություններից և մռայլ գրառումներից, ելքեր չեն տեսնում։
Ուզում եք հազար հատ էլ պլյուս «քերեք» ձեր գրառումների տակ, դրանք ձեր ֆեյսբուքյան պատերին իրական քննարկումներ չեն առաջացնելու։
Առանց նվազեցնելու սոցցանցերի դերը և կարևորությունը թե՛ հասարակական կյանքում, թե՛ մասնավորապես նիկոլաթուրքական օկուպացիայի դեմ պայքարում, այնուամենայնիվ պնդում եմ, որ հիմա իրար աչքերին նայելով խոսելու, պարտավորություններ վերցնելու ու դրանք կատարելու ժամանակն է»։