ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հացեր են շարել

ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հացեր են շարել

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց հերթական բողոքի ակցիան է իրականացվում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Ակցիան կազմակերպել է «Բացում» նախաձեռնությունը։ Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ սա ահազանգ է միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը և իր հովանավորները Արցախի շրջափակումով ՄԱԿ-ի սահմանած աշխարհակարգի խարխլման գործընթաց են փորձում իրականացնել: Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ ԱԽ-ից պահանջում են բացել միջանցքը, հումանիտար բեռները տեղափոխել Արցախ, գրավոր պատասխանել առաջին տված նամակին և վերջին նամակում ներառված հարցերի մասով ներկայացնել և՛ իրավիճակը, և՛ մոտեցումները։ Ակցիայի մասնակիցները այժմ հացեր են շարել ՄԱԿ-ի մուտքերի մոտ։

««Այսօր հացով, որը սրբություն է մեր, մեր ժողովրդի, ՄԱԿ-ում աշխատող բարոյական ու սրտացավ մարդկանց համար, փակում ենք ՄԱԿ-ի գրասենյակի մուտքերը։ Մենք սիմվոլիկ քանակով հաց ենք տեղադրում մեզ տեսանելի մուտքերի առաջ և թույլ չենք տալու հացը վնասվի մուտքը բացելուց։ Դրանք իրենց տեղերը կվերադարձնենք այն ժամանակ, երբ մեզ ականջալուր լինի ՄԱԿ-ը։

Հայ մարդիկ խաղաղասեր են, սակայն չեն հանդուրժի ևս մեկ ցեղասպանություն, որն իրականացնում են Ադրբեջանն ու իր հովանավորները։ Ոստիկաններ, Սա սնունդ է, ալյուր է, սա հաց է։ Դիմում ենք ՄԱԿ-ին այստեղ հավաքված այս սնունդը տեղափոխել Արցախ, քանի որ Արցախի մեր հայրենակիցներն ունեն դրա կարիքը, այնտեղ հումանիտար աղետ է»,- իր ելույթում ասաց ակտիվիստ Նարեկ Այվազյանը։