Տատ ու թոռ են 

Տատ ու թոռ են 

Ես չգիտեմ՝ Հայաստանում կա՞  նախկին որևէ պաշտոնյա, որ Սիլվա Համբարձումյանը « վրով անցած չլինի»։ Բոլոր, Նիկոլի բառերով ասած, թալանչիներին, օլիգարխներին միլիոններով փող է տվել ու հիմա «անմեղագույն շուրթերով խնդրում է» , որ իրեն թալանածներին, խաբածներին բանտ նետեն։ Բանը հասել է մինչև ՀՀ նախկին նախագահը։  
Սա Նոր Հայաստանի ձեռագիրն է։ Կեղծ վկայություններով գործ կարել ու մի անգամ չհարցնել՝ տիկին, քեզ այդքան փող որտեղի՞ց։ Կամ փողն էլ ջհաննամ, դու հանցագործություն ես կատարել, երբ կաշառքով գործ ես հաջողացրել։ Սա Նոր Հայաստանի էլիտար տատն է։ Իր գործը բարձր խավի մարդկանց գցելն ու գործ սարքելն է։
Բայց կա նաև այլ խավ, որն էլիտար, կայացած տատի սկզբնաքայլերն է անում։ Թոռնիկ Ալիյանն է։ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը։  Շատ շուտով, տատի թոռնիկը մի «լավ  պատառ կստանա»՝ պաշտոնի տեսքով։  Համաժողովրդական շարժման մեջ տեղադրվել է որպես ական, որպեսզի « գործ տա այլախոհների վրա»։ Գործը սկսել է իր գործընկերներից։ 
Սա Նոր Հայաստանն է, որտեղ պաշտոն են ստանում ու գնահատվում «այլախոհների վրա գործ սարքողները»։