Փաշինյանը տգետ դիլետանտ է․ «Իսկանդերի» հեղինակ Վլադիմիր Կովալեւը՝ Նիկոլ Փաշինյանին

Փաշինյանը տգետ դիլետանտ է․ «Իսկանդերի» հեղինակ Վլադիմիր Կովալեւը՝ Նիկոլ Փաշինյանին

«Կոմսոմոլսակայա պրավդայի» ռազմական մեկնաբան, պաշտոնաթող գեներալ Վիկտոր Բարանեցը դիմել է «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգի ստեղծող ռուս անվանի գիտնական, 37 տարվա ռազմական կոնստրուկտոր Վլադիմիր Կովալեւին, խնդրելով պարզաբանել Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, կապված «Իսկանդեր» համակարգերի ոչ պիտանի լինելու հետ։ «Երբ Փաշինյանը հայտարարում է, որ համակարգերը անպիտան են, պետք է նաեւ «բազարի» համար պատասխան տա։ Նման լուրջ մեղադրանք ներկայացնելը զենքի հանդեպ եւ հանրային կերպով ասելը, որ հարցի էությանը չի տիրապետում, պատիվ չի բերում վարչապետին։ Նրա խոսքերը 80-ականների զենքի մասին, վկայում է այն մասին, որ Փաշինյանը տգետ դիլետանտ է»,- հայտարարել է Կովալեւը, հավելելով, որ նույնիսկ ռուսական բանակը «Իսկանդերով» զինման պրոցեսն ավարտել է 2019 թվականին։ Նա նաեւ ասել է, որ բազմիցս է ներկա եղել փորձարկումներին եւ ոչ մի անգամ այն խնդիր չի հարուցել եւ չի եղել դեպք, որ արկը չպայթի։

«Հայաստանի վարչապետը պետք է շտապ կերպով հաղթահարի իր անգրագիտությունը։ Պետք է լիկբեզ։ Նա կամ դպրոցում անհուսալի ծույլիկ է եղել, կամ էլ միայն ականջի ծայրով է լսել, որ արտահանման համար նախատեսված համակարգերի արկի հարվածի ուժը 10 տոկոսով զիջում է ռուսականին։ Մոսկվան դա Երեւանից երբեք չի թաքցրել։ Փաշինյանն ինչ որ բան խառնել է, ինչ որ բան «դուրս տվել» ուղղակի, թե հայերին տրված «Իսկանդերը» միայն 10 տոկոսով է պայթում։ Նա խառնել է ամեն բան պարզապես։ Նման անհեթեթություններ նույնիսկ հայկական անեկդոտներում չես հանդիպի»։