Շինարարները մեր հետեւից չեն հասնում եւ դա պրոբլեմ է. Փաշինյան

Շինարարները մեր հետեւից չեն հասնում եւ դա պրոբլեմ է. Փաշինյան

Այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շինարարական խնդիրներին` նշելով, որ իրենք ծրագրերի իրականացման հարցում ֆինանսավորման խնդիր չունեն:
«Մենք ծրագիր չունենք, որ շինարարը կառուցում է, մենք հետեւից չենք հասնում, հակառակը, շինարարները մեր հետեւից չեն հասնում եւ դա պրոբլեմ է»,-ասաց Փաշինյանը:

Այնուհետև անդրադարձավ մամուլի հրապարակումներին, որտեղ շինարարները բողոքում են, թե իրենց գումարները չեն տրվում:

«Չեն տրվում այն գումարները, որոնց աշխատանքները որակով չեն իրականացվում: Հանկարծ որեւէ մեկը հույս չունենա, թե խոտանի համար պետությունը վճարելու է: Դա բացառված է: Բացառվում է, որ պատշաճ կարգով ընդունված որեւէ ծրագրի ֆինանսավորումը իրականացված չլինի, իսկ խոտանի համար ինչի՞ պետք է պետությունը վճարի: Ընդհակառակը, մենք պետք է սեւ ու սպիտակ ցուցակներից բացի նաեւ ռեյտինգավորենք կապալառու ընկերություններին: Դեպքեր կան, որ հաղթում են մրցույթները, բայց պատշաճ որակով ու ժամանակին չեն իրականացնում աշխատանքը»,-ասաց նա: