Նիկոլը լեզվով լավ ճռռցնում է

Նիկոլը լեզվով լավ ճռռցնում է

Խորհրդահայ բռնցքամարտիկ, բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ  Իսրայել Հակոբկոխյանն ասուլիսին հայտարարեց՝ բան չունի ասելու, Նիկոլ Փաշինյանը լեզվով լավ ճռռացնում է։ Նա նաև հավելեց, որ թող մարդիկ հասկանան, որ այսօր աթոռն է իրենց տակ, վաղն էլ կարող է աթոռի ոտքը մնա իրենց տակ, Հայաստանն է։

Իսրայել Հակոբկոխյանը, չգիտես ինչու, անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջագայություններին՝ նշելով՝ Помни о детях: «Բա երեխաներին թողած՝ մարդուկին․․․ հա, հետո՞ ինչ՝ ծախսը, մեկ է, լինելու է․․․ տեսարժան վայրերով ընկած՝ էդ, գիտեք ինչ, մեր էս Սովետական Միությունը գիտե՞ ինչու փլուզվեց․․․ գյուղացի լինելը պատվաբեր բան է, գեղացու հոգի ունենալն է ամոթ բան։ Այ, էս գեղացու հոգի ունենալն է ամոթ բան։ Այ, էս սովետը փլուզվեց շատը նրա համար, որ պասպորտ տվին, ու էսօր էլ էս կյանքում չտեսները ամերիկաներով, աշխարհեաշխարհ ման են գալիս ու ոչ թե իրենց հաշվին, այլ մեր նման հարկատուների, պետության փողերով գուլյատների մեջ են ու մեզ էլ պատմում են՝ էս երկրում սրան տեսանք, սրա հետ հանդիպեցինք, եթե եկել են ժողովրդի ծոցից հելած ու հաղորդում էին, որ ժողովուրդը որոշի, թե մենք ոնց անենք, ես էլ` ժողովրդի մի մասնիկ, ես կարծում եմ, որ մեզնից պետք է հարցնեն՝ իրենք իրավունք ունե՞ն տենց գուլյատներ լինեն։ Կամ՝ կներեք, էլի, էս դերասանուհի քաղաքիս գլուխը, որ կնոջ ամենաուժեղ դեր կատարողն էր ու էսօր նստած՝ միկրոֆոնը անջատեք, դու սենց արա, նենց արա․․․ ախր, այ ընկերուհի, դու քո կյանքում բացի կնոջը մարմնավորելուց ուրիշ բան արե՞լ ես, հիմա եկել ես, մեզ՝ սպորտսմեններիս ասում ես` ինչ գործ ունեն քաղաքականության հետ։ Ես քաղաքականությունից ընդհանրապես չեմ հասկանում, բայց ես շատ մարդկանց նման ականջներով չեմ տեսնում, որովհետև մարդկանց 95 տոկոսը ինչ լսում է, դա էլ սկսում է աչքի դեմը պատկերացնել։ Ես աչքերով  տեսնում եմ, ականջներով լսում»։