Ինչ է մեզ տալու նեդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելը. ինչ ռիսկեր կան

Ինչ է մեզ տալու նեդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելը. ինչ ռիսկեր կան

Բիզես խորհրդատու Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նեդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելը, ինքն իրենով վատ գաղափար չի: Հատկապես մեր այսօրվա իրավիճակում: Մեզանից շատ ավելի զարգացած և հարուստ երկրներն են այդպես անում, նույնիսկ ամենազարգածացները: Օրինակ, նույն ԱՄՆ-ի տարբեր նահանգներում կան այդպիսի օրենքներ, ներդրումների դիմաց սկզբից տրամադրում են այսպես կոչված «ներդրումային վիզա», որը իրավունք է տալիս ապրել և աշխատել ԱՄՆ-ում, իսկ որոշ ժամանակ անց դիմել քաղաքացիություն ստանալու համար: Բազմաթիվ «օֆշորային» երկրների մասին էլ չխոսամ` 100-200 հազար դոլարի ներդրումի դիմաց կարելի է ստանալ այդ երկրների անձնագիր և հանգիստ ճանապարհորդել աշխարհի համարյա յուրաքանչյուր երկիր: 
Հիմա խոսանք նրա մասին, թե մեզ դա ինչ է տալու և ինչ ռիսկեր կան: 
Նախ, հայկական անձնագիրը այդպիսի ուժ չունի: Համաշխարհային անձնագրերի ինդեքսի համաձայն, հայկական անձնագիրը 65-րդն է աշխարհում, զիջելով օրինակ, Կուբային, Նամիբիային, Ադրբեջանին և Բելարուսին:
Մեր անձնագրով չես կարա առանց վիզա գնաս Եվրոպա կամ ԱՄՆ: Այսինքն այդ տեսանկյունից առանձնապես առավելություն չկա: 
Հիմա մտածեք, թե ու՞մ է պետք հայկական անձնագիրը և ինչի՞ համար: Միանգամից ասեմ, որ սփյուռքահայերը այսօր էլ կարող են ստանալ հայկական անձնագիր առանց որևէ խնդրի, ծագումով հայ լինելու հիմքով: Նրանց այս օրենքը պետք չի: 
Այսինքն հայկական անձնագիր ձեռք բերելու հիմնական շահառուները լինելու են հիմնականում օտարազգի և մեզանից ավելի վատ վիճակում գտնվող երկրների քաղաքացիները կամ մեր հարևանները, որոնք լրիվ այլ նպատակներ են հետապնդելու: 
Այս օրենքը կարող է խիստ խնդրահարույց լինել, եթե հստակ չընդգծվի մի քանի կարևոր կետ`
1. Ներդրումների դիմաց պետք է սկզբից տրամադրվի կացություն և միայն ինչոր ժամանակ անց (կախված ներդրումների տեսակից 1-5 տարի) անձը կարող  դիմել քաղաքացիություն ստանալու համար: Այդ 1-5 տարվա ընթացքում պետք է ստուգվի այդ անձի իրական գործունեությունը Հայաստանում, ինչքան ժամանակ է ապրել, ինչ գործունեություն ծավալել, ինչքան հարկ է մուծել, ինչքան աշխատատեղ է ստեղծել և այլն: 
2. Պետք է հստակ սահմանվի այն ոչ բարեկամական երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կամ ընդհանրապես չեն կարող դիմել ՀՀ անձնագիր ստանալու համար, կամ էլ դրանց դեպքում պետք է գործեն ավելի խիստ պայմաններ և ժամկետներ: 
3. Պետք է  հստակ սահմանվի այն ներդրումների տեսակները, որոնց դեպքում կարող է տրամադրվել ՀՀ կացություն և հետագայում ՀՀ անձնագիր: Օրինակ սահմանամերձ շրջաններում հողերի ձեռքբերումը պետք է արգելել 5 տարուց պակաս Հայաստանում բնակվող բոլոր օտարերկրացիների համար: 
4. Հաղորդակցման, էներգետիկ, գյուղտնտեսական, ռազմական ոլորտներում, ԶԼՄ-ներում և այլ ռազմավարական կարևոր ոլորտներում պետք է սահմանվի ոչ բարեկամական երկրների քաղաքացի հանդիսացող ներդրողների փայաբաժնի մաքսիմալ շեմը և դա չպիտի գերազանցի 49%, իսկ որոշ ոլորտներում նույնիսկ 25%: 
Իհարկե այս սահմանափակումները որոշակի առումով դիսկրիմինացիոն բնույթ են կրում, բայց ազգային անվտանգության տեսանկյունից ճիշտ լուծումներ են: