29-ամյա կնոջը փորձել են բռնաբարել վերելակում 

29-ամյա կնոջը փորձել են բռնաբարել վերելակում 

Մոսկվայում 29-ամյա կնոջը փորձել են բռնաբարել բազմաբնակարան շենքի վերելակում։ Այս մասին հայտնում է Рен ТВ-ն։ Ըստ հաղորդման, մուտք գործելով շենքի շքամուտքից, կինը նկատել է, որ իր հետեւից գալիս է մի տղամարդ։ Նրանք միասին մտել են վերելակ, որտեղ էլ տղամարդը փորձել է սեքսուալ ոտնձգություն կատարել կնոջ նկատմամբ։ Կինը կարողացել է դուրս պրծնել վերելակից ու դիմել ոստիկանություն։ Պարզվել է, որ տղամարդը քսանյոթ տարեկան է։ Ծագումով Ռուսաստանին հարեւան երկրներից մեկից է։ Նրա մասին այլ տեղեկություն չի բարձրաձայնվում։ Նա ձերբակալվել է։