Տանգայ Ն՛Դոմբելեն հայտնվել է «Բարսելոնայի» եւ «ՊՍԺ»-ի հետաքրքրության շրջանակում

Տանգայ Ն՛Դոմբելեն հայտնվել է «Բարսելոնայի» եւ «ՊՍԺ»-ի հետաքրքրության շրջանակում

«Տոտենհեմի» կիսապաշտպան Տանգայ Ն՛Դոմբելեն հնարավոր է հնարավոր է տեղափոխվի այլ ակումբ՝ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Այս մասին հայտնում է Get French Football News-ը։ Ըստ հրապարակման, մարզիկն արդեն տեղեկացրել է Մոուրինյոյին, որ չի պատրաստվում շարունակել հանդես գալ նրա ղեկավարությամբ։

Մոուրինյոն էլ կարծում է, որ Ն՛Դոմբելեն բավարար չափով ուժեր չի ներդնում, թիմում ըստ պատշաճի հանդես գալու համար։ Մարզիկով ներկայումս հետաքրքրված են «Բարսելոնան» եւ «Պարի Սեն-Ժերմենը»։ Ն՛Դոմբելեն ավելի հակված է տեղափոխվել ֆրանսիական ակումբ, քանի որ ընկերական հարաբերություններ ունի այդ ակումբի մարզիկ Կիլիան Մբապեի հետ։