Թրամփ vs Բայդեն․ ո՞վ կլինի Ուկրաինայի «սրտի» նախագահը

Թրամփ vs Բայդեն․ ո՞վ կլինի Ուկրաինայի «սրտի» նախագահը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք կշարունակվի Վաշինգտոնի աջակցությունը Կիևին, եթե Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։

Այս մասին արտգործնախարարն ասել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի քննարկման ժամանակ։

Կուլեբան կարևորել է, որ առաջիկա ընտրություններից հետո ԱՄՆ-ում միջկուսակցական քննարկումներ և տարաձայնություններ չսկսվեն, և որ երկրի քաղաքական ռեսուրսներն ուղղված չլինեն միայն ներքին խնդիրներին։

Ուկրաինացի դիվանագետն կայունություն է ակնկալել Վաշինգտոնից՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է կենտրոնանա գլոբալ խնդիրների վրա, որոնցից մեկը Ուկրաինան է։

Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին և Թրամփը ավելի վաղ արդեն կապի մեջ են եղել։

«Հենց Թրամփի վարչակազմն էր, որ մեզ փոքր զենք վաճառեց և ընդունեց Ղրիմի հռչակագիրը: Մենք պետք է հարգենք ամերիկացի ժողովրդի ընտրությունը: Մենք կփորձենք լուծում գտնել, քանի որ այլ ճանապարհ չունենք», - ավելացրել է Կուլեբան: