Մնացական Մարտիրոսյանը ինքնաբացարկ չհայտնեց

Մնացական Մարտիրոսյանը ինքնաբացարկ չհայտնեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանների կողմից դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը։

Հիշեցնենք` պաշտպանները որպես ինքնաբացարկի հիմք էին ներկայացրել այն, որ այս քրեական գործը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով, որով, ըստ նրանց, չի պահպանվել օբյեկտիվությունը։