Նիկոլ, ինչու՞ ես փչացնում բոլորին․․․

Նիկոլ, ինչու՞ ես փչացնում բոլորին․․․

Աշոտ Փաշինյանի խոսքով՝ այսօրվա դատական նիստը դռնփակ է եղել հենց Գայանե Հակոբյանի միջնորդությամբ և ցանկությամբ։

Կարծում եմ մեծ խելք պետք չի հասկանալու, որ այս հայտարարության տակ է թաքնված ողջ ճշմարտությունը։ Բաներ կան, որոնք իրոք, ամոթ է, մեծագույն ամոթ, որ բաց նիստով հրապարակվեն։ Վերջապես զոհվածի մայր է, Ինչքա՜ն մարդիկ են նրան անվանել հերոսածին մայր, ինչքա՜ն մարդիկ են անկեղծորեն ցավակցել նրան, կամեցել նրա մեջ տեսնել հայ կնոջ պայքարող ու մաքուր ոգին։

․․․ Հետո ասում եք՝ ինչու՞ ժողովուրդը ոչ մեկին չի հավատում, հետո ասում եք՝ ինչու՞ մեր արժեքները, սրբությունները ոտնահարվում են, հետո ասում եք՝ ժողովուրդը ինչու՞ դուրս չի գալիս պայքարի։ Այնքան հետոներ կան ու բոլորի պատասխանը մեկն է՝ իշխանությունը մաքուր աղբյուր չի թողել, անգամ իր տան միջի աղբյուրի ջուրը անվտանգ չի, իշխանությունը չականապատված տարածք չի թողել։ Կարող է պայթյուն լինել ցանկացած տարածքում, կարելի է թունավորվել մաքուր թվացող ջրից․․․ 

Հիմա եզրահանգումներ անելու ժամը չէ։ Որ անկեղծ ասեմ, ինձ այլևս չի հետաքրքրում, թե ինչ ավարտ ունեցավ Գայանե Հակոբյանի դատավարությունը, Աշոտիկն ինչ ասաց կամ նա ինչ պատասխանեց։ Ինձ արդեն պարզ է ողջ դառը ճշմարտությունը։ 

Թաքցնում են մի բան, որից ամաչում են։ Իսկ զոհվածի մայրը թաքցնելու բան պիտի որ չունենար։ Բայց դա էլ կարևոր չէ։ Անգամ կարևոր չէ, թե ինչ կմտածի ժողովուրդը, ինչ կխոսեն, ինչպես կհակադարձեն։ Կարևորն այն է, թե մայրն ինչ կասի իր որդուն, ինչպես կհաշտվի որդու հետ։ 

Դատավարությունից հետո ես արդեն հասկանում եմ իմ ժողովրդին,թ ե ինչու ոչ ոքի չի հավատում, թե ինչու կոչերի դեպքում մեծ հավաքների չեն լինում։ Իմ ողջ մեղադրանքը իշխանության դեմ է, ոչինչ չունեմ նրա բռնության զոհերի նկատմամբ։ Միակ բանը որ կուզեի ասել, սա է՝ ինչու՞ ես փչացնում բոլորին։ Ինչու՞ մեր ազգի բարոյական բոլոր նորմերը ոտնատակ ես տալիս, ինչու՞ ես ոչնչացնում ես ազգդ։ 

Կուզեի, որ Գայանեն կարդար Նիկոլ Փաշինյանի գրքի այս հատվածը։ Ինքը այդպես է մտածում։ Թող բոլոր զոհերը կարդան ու սթափվեն․ 

«Ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին՝ բոզացած ու դրանից երջանիկ աղջիկների, բոզացած ու դրանից երջանիկ տղաների, բոզացած ու դրանից շոյված մայրերի, բոզացած և դրանից արծվացող հայրերի տեսքով։ Զգում էի, որ ինքս էլ սկսում եմ բոզանալ, և գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետև հաղթածի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը՝ այդ պատերազմում բոզության վերջնական և անշրջելի հաղթանակի»։ 

Փաշինյանի օգտագործած բառը չեմ կրկնում, որովհետև այդ մակարդակին իջնելու համար արցախյան առաջին պատերազմ ու հաղթանակ եմ տեսել, մասնակցել, վայելել, պարզապես կասեմ՝ ինչու՞ ես փչացնում բոլորին․․․ Ծանր է իր ասած բառով որակելը, գրեթե անհնարին։ 

ՀԳ. Հոդվածս գրել էի, երբ զոհվածի մի մայր զանգեց։ Երբ ուզում էի այդ մասին հարց տալ, ասաց՝ ես լաց եղա մեր ողորմելի վիճակից։