Երբ նկատել է թուրքերի հեռանալը, դիակների տակից ելել է ու սողեսող փախել

Երբ նկատել է թուրքերի հեռանալը, դիակների տակից ելել է ու սողեսող փախել

Նկարում՝ Հուսիկ և Գևորգ Հովսեփյաններ, կանգնածը՝ Գևորգ Հովսեփյանն է։

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը «Հրապարակի» հետ կապվեց Շիրակի մարզի Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղի բնակիչ Հովհաննես Սարգսյանը՝ ցանկանալով պատմել ցեղասպանությանը հաջորդած  ժամանակահատվածում իր Ռոզա տատիկի քեռիների՝ Հուսիկի և Գևորգի պատմությունը․

«Հուսիկը եղել է գիտնական՝ Դորպատի համալսարանն ավարտած, 8 լեզուների է տիրապետել, իսկ Գևորգը եկել էր Սարիղամիշից, զինվորական էր։ Եկել են մեր գյուղ Շիրակի մարզ, գյուղ Հայրենյաց, նախկինում՝ Սոնգյուռլի։ Նրանք եղել են Ռոզա տատիկիս ու նրա եղբոր՝ ՀԿԿ Կենտկոմի 2-րդ քարտուղար Հովհաննես Բաղդասարյանի քեռիները։

Երբ 1920 թվականին թուրքերը ներխուժել են մեր գյուղ, նրանք փորձել են պաշտպանել մեր գյուղացիներին, ծերերին, երեխաներին, կանանց։

Շատերը մեր գյուղի ձորի քարանձավներում էին պատսպարվել, սակայն թուրքերը Գևորգին ու Հուսիկին էլ են բռնել, կապել ձիուց ու քարշ տալով տարել Ջաջուռի Հերհերի ձորն ու այրել։ Այնքան շատ են եղել այդ մարդիկ, որ կենդանի մարդ էլ է մնացել, մեր գյուղից Խանաևը, թևը ջարդած, երբ նկատել է թուրքերի հեռանալը, դիակների տակից ելել է ու սողեսող փախել եկել մեր գյուղ, պատմել գյուղացիներին դաժան տեսարանը, լեզուն բռնվել է, Խանաևը մահացել է 1949-ին»,- պատմում է Սարգսյանը։

Նա մեզ տրամադրեց նաև քարանձավների նկարները, որտեղ պատսպարվել են հայերը։ Սարգսյանի խոսքով՝ այդ ժամանակ իրենց գյուղից սպանվել է մոտ 80 հայ։

Նկարում՝ Հովհաննես Բաղդասարյան

Նկարում՝ Ռոզա տատիկ

Նկարում՝ Հովհաննես Սարգսյան