Երեկվա իրադարձությունը կուզեի համարել զրոյական մի կետ․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին

Երեկվա իրադարձությունը կուզեի համարել զրոյական մի կետ․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին

«Խաղաղությունն առաջին հերթին ժողովուրդների տնտեսական ու մշակութային, քաղաքական կապերի հնարավորությունն ու առկայությունն է։ Իսկ այդ կապերը ակնհայտորեն չեն կարող գոյություն ունենալ առանց տրանսպորտային հաղորդակցությունների։ Դրա համար մեր ամբողջ պատկերացումն այս թեմայով ամբողջականացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, որը, ըստ էության, տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու մասին է, ու որն ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ։ Այս մասին քիչ առաջ «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը հնարավոր կլինի, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն։ Դրա վառ վկայությունը երեկվա գերիների փոխանակումն էր։ Ես չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա, այլ կուզեի առնվազն երեկվա իրադարձությունը համարել զրոյական մի կետ, որից մենք կկարողանանք օգտվել, որպեսզի հետագա լուրերը ավելի շատ վկայեն ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, քան հակառակի մասին»,- նշեց Փաշինյանը։