Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի կնոջ գործով դատական նիստը

Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի կնոջ գործով դատական նիստը

Նոյեմբերի 26-ին Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց այսուհետ առանձին քննել ամուսնու և կնոջ գործերը, քանի որ Գրիգորյանի՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին։

Գործերի անջատումից հետո Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը նախատեսված էր դեկտեմբերի 3-ին, սակայն այն հետաձգվեց և կայանում է այսօր՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։

Հիշեցնենք,որ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի, և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։