Այս պատերազմի գլխավոր հարցերից մեկը դեռևս մնում է չպարզաբանված

Այս պատերազմի գլխավոր հարցերից մեկը դեռևս մնում է չպարզաբանված

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է.

«Այս պատերազմի գլխավոր հարցերից մեկը դեռևս մնում է չպարզաբանված: Ինչպե՞ս է պատահել, որ ադրբեջանա-թուրքական դիվերսիոն խմբավորումներն առանց լուրջ խոչընդոտների, Հադրութ- Տող- Մեծ Թաղեր – Շեխեր – Զարդարաշեն – Ակնաղբյուր –Ավետարանոց - Քարին Տակ - Շուշի անտառային նեղլիկ ճանապարհներով, ձորերով ու կածաններով կարողացան հասնել Շուշի:

Ոչ միայն հասնել, այլ նաև ծանր տեխնիկա ու հրետանի հասցնել: Եվ այս ամենը՝ մեր «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո:
Սա մեր բանակի ձեռագիրը չէ, սա մեր գեներալների ձեռագիրը չէ: