Apple-ը կթույլատրի հետ վերադարձնել դու չեկած iPhone-ը

Apple-ը կթույլատրի հետ վերադարձնել դու չեկած iPhone-ը

Apple ընկերությունը նախատեսում է սկսել մի նոր ակցիա, որով գնորդը կարող է հետ վերադարձնել գնած iPhone-ը, եթե այն դուր չի գալիս իրեն։ Այս մասին հայտնում է Nation News լրատվական գործակալությունը։ Ակցիան կկոչվի «վերադարձ առանց դժվարությունների»։

Ակցիայի շրջանակներում հաճախորդին կառաջարկվի ձեռք բերել iPhone, իսկ եթե այն գնորդին դուր չգա, ապա այն հնարավոր կլինի հետ վերադարձնել։ Վերադարձնելու համար էլ սահմանվում է ժամկետ։ Վերադարձնել հնարավոր կլինեն այն սմարթֆոնները, որոնք գնվել են նոյեմբերի 14-հունվարի 6 ընկած ժամանակահատվածում՝ մինչեւ հունվարի 20-ը։ Սմարթֆոնն էլ պետք է լինի անվնաս եւ ամբողջական կոմպլեկտացիայով ու փաստաթղթերով։