ԱՄՆ-ն դեմ չէ երրորդ երկրներից Ուկրաինա զորքեր ուղարկելուն

ԱՄՆ-ն դեմ չէ երրորդ երկրներից Ուկրաինա զորքեր ուղարկելուն

Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմ չէ Ուկրաինայի տարածքում այլ երկրների զորքերի տեղակայմանը. Այդ մասին Սպիտակ տան ճեպազրույցում ասել է Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին։

Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը դեմ է, որ այլ երկրները զորք ուղարկեն Ուկրաինա, Քիրբին պատասխանել է՝ դա յուրաքանչյուր երկրի ինքնիշխան որոշումն է, բայց Միացյալ Նահանգները նման քայլի չի գնա։

«Սա ինքնիշխան որոշում է, որը գնահատում և ընդունում է յուրաքանչյուր ժողովուրդ։ Ես կարող եմ խոսել միայն մեր ինքնիշխան ժողովրդի և գերագույն գլխավոր հրամանատարի անունից։ 
Նա հասկացրեց, որ մենք այնտեղ զորքեր չենք տեղակայի»,- պատասխանել է Քիրբին: