Խրիմեան Հայրիկը և մեր ներկայ օրերը 

Խրիմեան Հայրիկը և մեր ներկայ օրերը 

Մատնանշում անելով Դր. Ռազմիկ Շիրինեանի յօդւածին  (“Քրիստափոր և Չարենց”, Ասպարէզ 6/23/22) տեղին է այստեղ ներկայացնել ոչ պակաս տաղանդաւոր մեր ազգի տիտաներից մէկի, Խրիմեան Հայրիկի պատգամներից մեկը:

1878 նա վերադարձավ Բերլինի վեհաժողովից խիստ ընկճւած ու տխուր:
Խրիմեան Հայրիկին և իր հետ մեկնած պատգամաւորներին ժողովասրահից ներս մտնել անգամ չէին թոյլատրած ու հետևաբար նրանք չէին յաջողած Օսմանեան լուծի տակ տառապող Հայ ժողովուրդի արդար պահանջները ներկայացնելու, մինչդեռ սերբերը և Բուլղարները փառահեղ ելոյթ ու ընդունելութիւն վայելեցին, որովհետև նրանք քաջաբար պայքարած ու դիմադրած էին թուրքի ճնշումների դէմ:  

Այսպէս մերժւած ու առհամարւած, Խրիմեան Հայրիկը Կոստանդուպոլսի Կում Կապի հայկական թաղի տաճարում կարդաց իր շատ յայտնի ԵՐԿԱԹԷ ՇԵՐԵՓԻ զեկոյցը: Նա պատմեց, թէ Բերլինում մի հարիսայի կաթսայ էին դրել որն անւանեց «Անկախութեան ուտեստ», որից բաժին ունեցան երկաթեայ շերեփ ունեցողները, այսինքն՝ զէնքի ուժով պայքարողները, սակայն հայերը ունէին թղթէ շերեփ այսինքն՝ մի թղթէ աղերսագիր, որ անզօր էր ու անպէտք հարիսայից բաժին վերցնելու…

Եվրոպական ուժերը հայերի տառապանքին սպեղանի չառաջարկեցին, որովհետև ներկայացած էին Բերլին որպէս խոնարհ թուղթի վրայ գրած աղերսող հպատակներ, այլ ոչ թէ մի ժողովուրդ, որ պայքարում ու զոհաբերում է իր փրկութեան համար:

Նա յորդորեց ժողովրդին ասելով,«Սիրելի և օրհնւած Հայեր ու գիւղացիներ, երբ վերադառնաք հայրենիք, որպէս նւէր ձեր ընկերներին ու բարեկամներին մէկական հատ հրացան տարեք և էլի աւելի հրացաններ:  Ժողովուրդ, ամեն բանից առաջ ձեր ազատութեան յոյսը ձեր վրայ դրեք, ձեր մտքի և ձեր բազկի ուժի վրայ: Մարդը պիտի ճգնի իրեն փրկելու համար»:

Այս քարոզը դարձավ ախտորոշում հայերի իրավիճակի, որ հետագայում թափ տւեց ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ: Քրիստափորը պատգամեց ազատագրական պայքարով յեղափոխութիւն, Չարենցը, հաւաքական ուժով ընկերվարութիւն:   Շատ դժւար չէ զուքահեռներ տեսնել անցած 30 տարւայ ընթացքում մեր թշնամուն թերագնահատելով և ճղճիմ անձնական շահարկումներով ու շահագործոմներով, ազգովին այսօրւայ վիճակին հասնելու մէջ:

Որևէ ազգի անկախ գոյութեան երաշխիքը ուղղակի կապւում է ՈՒԺԵՂ ԶԷՆՔԵՐՈՎ ՊԱՇՏՊԱՆՒԱԾ լինելով: Որքան շատ զէնք ու զրահ, այնքան լավ: 
Սա էր Հայրիկի պատգամը:

Հետաքրքիր լուսամիտ կղերական էր նա, որ անգամ խօսած ու գրած է իր հրատարակած ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԱՐԾԻՒ, թերթում՝ կանանց իրաւունքների և ազատագրութեան մասին: Նա հորդորել է կանանց, և գիւղացիութեան կրթութեան կարևորութիւնը: Իր ՊԱՊԻԿ  և  ԹՈՌՆԻԿ գրքի մէջ նա հարց է տալիս ժողովուդին,  «Ի՞նչ է պատճառը, որ քո բոլոր լավ ու բարի առաքինութիւններով հանդերձ, այսպէս աղքատ ու ընչազուրկ ես:» Ասպիսի պատասխան է տալիս, «Որովհետև անուս ես ու անտեղեակ…կարդալ, գրել, հաշւել ու տնտեսել չես իմանում»: 

Մի այլ տեղ նա առաջնահերթ է համարում ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ ԱՆՁՆԱԿԱՆԻՑ․
«Մենք հավեր չենք, մենք մարդ արարած ենք, մէկի զավակն ենք, պիտի գործենք ոչ թէ միայն մեր համար, ոչ թէ մեր ծնողքի համար, այլ մեր ԱԶԳԻ համար”:

Ահ,  որքան դասեր ունենք քաղելիք այս Մեծ Հայի, այս առաջադէմ տարբեր մտածող հանճարից…:  Խորհուրդ կտամ ծանօթանալու Խրիմեան Հայրիկի ծաւալուն մտքերի հետ, որոնց ամբողջական շարքը նշելը այստեղ անհնար է: 

 Ներկայացրեց,
Արմինէ Կ.  Կունդակջեան