ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Մբապեի տրանսֆերը

ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Մբապեի տրանսֆերը

Ինչպես գրում են ֆրանսիական մարզական հեղինակավոր պարբերականները, ՊՍԺ-ի ղեկավարությունն այդպես էլ չի կարողանում համաձայնության հասնել թիմի առաջատարներից Կիլիան Մբապեի հետ՝ պայմանագրի երկարաձգման հարցում: Ըստ տարբեր հրապարակումների, փարիզյան ակումբը պատրաստ է վաճառել Մբապեի տրանսֆերը՝ արդեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ։

Եթե նախկինում մայրաքաղաքայինների ղեկավարությունը ֆրանսիացու տրանսֆերի դիմաց ակնկալում էր 200 և ավել միլիոն եվրո, ապա հիմա ՊՍԺ-ն պատրաստ է գնալ զիջումների։ Ասում են՝ այժմ փարիզցիները 120-ից 150 մլն եվրո ստանալուց հետո, բաց կթողնեն հանրահայտ ֆուտբոլիստին։ Ավելի վաղ, երիտասարդ գոլահարը հայտարարել էր, որ ուզում է հեռանալ Փարիզից, քանի որ դժգոհ է իր նկատմամբ ուշադրությունից։ Մբապեն, հիշեցնենք, Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 25 հանդիպման, այդ ընթացքում կարողանալով 20 անգամ գրավել մրցակիցների դարպասը։