Աննա Հակոբյանը կարող է Մեհրիբան Ալիևային նույն հաջողությամբ հրավիրել Շվեյցարիա

Աննա Հակոբյանը  կարող է Մեհրիբան Ալիևային նույն հաջողությամբ հրավիրել Շվեյցարիա

2018-ին գործող իշխխանությունները դեռ փողոցում էին՝ Դավիթ Շահնազարյան ասել էր՝ սա ծրագիր է՝ կապված Արցախի հարցի հետ եւ ուղղված Արցախի դեմ: Այսօր կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ երբ Հայաստանի առաջին տիկինը Ադրբեջանի 1-ին փոխվարչապետին հրավիրում է Արցախ, նույն հաջողությամբ կարող էր հրավիրել Շվեյցարիա․ չի հասկանում, որ այնտեղ հյուր է։ Շահնազարյանը դիմելով կողքի նստած Կոնստանտին Տեր-Նակալյանին՝ ասաց, որ չի կարող իր ընկերոջը հրավիրել նրա տուն։

«Հայաստանում ուրիշ հարց գոյություն չունի, դա Արցախի հարցն է, անվտանգության հարցը, արտաքին քաղաքականություն: Իշխանությունն ավելի շուտ իրեն կկախի, քան թե էդ պայմանագիրը կստորագրի, որովհետեւ կապ չունի` բովանդակության մեջ ինչ է գրած: Բազմիցս նշվեց, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի սուբյեկտայնությունն էապես բարձրացել է եւ դրա համար էդ համայնքը, Ադրբեջանի իշխանությունները ես զարմանում եմ` որ մինչեւ հիմա էս իշխանություններին  շնորհակալություն չեն հայտնել: Միաժամանակ Արցախի իշխանությունների սուբյեկտայնությունը էապես իջել է: Եվ դրա համար այդ սուբյեկտայնությունն ընդգծելու համար պետք է այդ պայմանագիրը, բոլոր այն փաստարկները, որ պիտի ճանաչվեն, պետության հետ լինի, դրանք նույնիսկ իրավաբանական առումով որեւէ քննադատության չեն դիմանում: Բայց այս իշխանությունները դա չեն անելու»,-ասաց նա։

Դավիթ Շահնազարյանը միամտություն է համարում այն կարծիքները, թե այս իշխանությունները սխալ, անմիտ քայլերը ոչ միտումնավոր են անում։ Ըստ Շահնազարյանի, հակառակը, այս իշխանությունը շատ ադեկվատ իշխանություն է, շատ մտածված քայլեր է անում ու ոչ մի սխալ չի արել։ Միակ սխալը, որ դանդաղ է անում, էն ծրագիրը, որի համար եկել են իշխանության, ինչի համար իրեն, մեղմ ասած, օգնել են գալ իշխանության: Ես սա առաջին անգամ չեմ ասել, բազմիցս եմ այս մասին ասել, նույնիսկ մի անգամ փորձեցին ԱԱԾ հրավիրել դրա համար, պետք է կույր լինել, որ չտեսնել, որ սա դրսից, մեղմ եմ ասում, ուղղորդվող իշխանություն է։ Եվ այդ խնդիրը ինքը հրաշալի լուծում է»:  

Շահնազարյանը նույնիսկ չի էլ ուզում քննարկել հարցը, որ հիմա իշխանությունը ճանաչի Արցախը , ասաց, որ պետք է մոռանալ այդ մասին։ Ինչպես նաև այն մասին, որ բանակցություններից դուրս գա։

Նա հիշեցրեց, թե ամիսներ առաջ ինչ է զգուշացրել մամուլում, թե ինչ է քննարկվում։ Այն է՝ տարածքներ՝ խոստումների դիմաց։ 

«Սա է քննարկվում, ժողովուրդ։ Հիմա՝ փաստաթուղթ կա, թե չկա, իհարկե, կա »,-ասաց Շահնազարյանը՝ հստակեցնելով, որ իշխանությունների միակ «կրուտիտը» կամ ժանգլյորությունն այն է, որ իրենց թվում է, որ փաստաթուղթն այն է, որը ստորագրված է։ Եվ այնտեղ գրված է այն, ինչ ասաց Շահնազարյանը։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ այս իշխանությունը «տառապում է ինտելեկտուալ հաշմանդամությամբ»։ Ասաց․ «Սա որևէ վիրավորանք չէ։ Ես Կարեն Բեքարյանի բոլոր կետերի հետ ամբողջությամբ համաձայն եմ, բացի նրանից, որ էս իշխանությունը սխա՞լ է անում, թե կոնկրետ էդ խնդիրն է իրագործում։ Պետք չի էս իշխանությանը խելք սովորեցնել, պետք չի մեքենայի շարժիչը փոխել, պետք է  վարորդին փոխել եւ մոռացեք, որ արտահերթ ընտրություններով Հայաստանում իշխանություն կփոխվի։ Հայաստանում տենց հին հայկական ավանդույթ կա,որ արտահերթ ընտրություններով ավարտվում են ընտրությունները, ոչ թե սկսվում »: