Մի օր առավոտյան ընկերս զանգեց ու ասեց, որ զոհվել է նաև այդ տղան. Ռուբեն Մխիթարյան

Մի օր առավոտյան ընկերս զանգեց ու ասեց, որ զոհվել է նաև այդ տղան. Ռուբեն Մխիթարյան

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2020-ի Հոկտեմբերի 1-ին և 2-ին՝ պատերազմի 6-րդ և 7-րդ օրերին, Շուշիում նկարահանում էի կատարում Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դիմաց... Հեռվում լսվում էր հրեթանու աշխատանքը...  Սեպտեմբերի 28-ից սկսած, մեկ շաբաթվա ընթացքում արդեն դարձել էր սովորական պայթյունների և օդային տագնապի ձայնը:

Հոկտեմբերի 3-ին որոշել էի նկարահանումները շարունակել Շուշիի մշակույթի տան մոտ... Չհասցրեցի...

Հոկտեմբերի 3-ին հրթիռակոծվեց Շուշիի մշակույթի տունը, որտեղ զոհվեցին բազմաթիվ ոստիկաններ... Շատերն էլ դարձան անդամալույծ...

Նոյեմբերի 20-ին փակել էինք Շիրակի մարզպետարանի փողոցը: Փակել էինք մեքենաներով... Հիմնավոր... Երբ ինձ և ընկերներիս տարան ոստիկանություն, բաժնում ինձ մոտեցավ երիտասարդ ոստիկաններից մեկը... շատ սիրալիր հարցրեց, թե ինչի կարիք ունեմ... Միանգամից նկատեցի, որ մեկ ձեռքը չկար... Պարզվեց եղել է Շուշիի մշակույթի տանը... Խոսքից խոսք իմացա, որ անորոշ էր դեռևս պրոտեզավորման հարցը, իսկ ինքը շատ էր նեղվում.... Երիտասարդ էր... Փոխանակվեցինք համարներով, խոստացա, որ ընկերներիս հետ մոտակա ժամանակներում ձեռք ենք բերելու իր համար ամենալավ պրոտեզը, իրեն էլ հորդորեցի գտնել այն, որը կհավանի՝ դա էլ կգնենք... Ժամանակ առ ժամանակ ուղարկում էր հղումներ ու նկարներ ու ի վերջո մեկի վրա կենտրոնացանք....

Մի օր առավոտյան ընկերս զանգեց ու ասեց, որ Գյումրիում ահավոր ավտովթար է տեղի ունեցել ու որ զոհվել է նաև այդ տղան... Շուշիի հրթիռակոծումից փրկված ոստիկանը...
Աստծո գործերն անքննելի են...»: